Բրիտանուհին ասեղնագործելով «վերստեղծել» է Վան Գոգի գլուխգործոցը (լուսանկարներ)
Բրիտանուհի Լորեն Սփարքը, ով երկար տարիներ զբաղվում է ասեղնագործությամբ, իր մոր խնդրանքով որոշել է թել ու ասեղով ճերմակ կտորի վրա վերարտադրել Վինսենթ վան Գոգի լավագույն կտավներից մեկը` «Աստղազարդ գիշերը»։
Ինչպես նշում է thisiscolossal.com-ը, իր առջև դրված բարդ առաքելության իրագործման համար Սփարքն աշխատել է 60 ժամ` գործի դնելով ասեղնագործության ոլորտում ունեցած հմտությունները:
Արդյունքում ստացվել է բացառիկ մի նմուշ, որին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե նկարն իրականում շարժման մեջ է:









