Վրաց երգչուհի Մարիտա Ռոկհվաձեի համերգով մեկնարկեց «Ջազզվե Օպերա» սրճարանի բացօթյա սեզոնի բացումը. լուսանկարներ

09:48 • 01.06.16

«Ջազզվե» սրճարանների ցանցն իր այցելուների համար հերթական անակնկալն էր պատրաստել: Վրաստանից ժամանած Մարիտա Ռոկհվաձեի համերգով մեկնարկեց բացօթյա սեզոնի բացումը: Համերգի գլխավոր հովանավորն է «Օպերա սուիթ» հյուրանոցը: Համերգային ծրագիրը կլինի նաև այսօր՝ ժամը 20:00-ին: 

 

«Համերգները լինելու են շարունակական՝ ողջ սեզոնի ընթացքում»,- ասաց «Ջազզվե» սրճարանների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանը` նշելով, որ տարվա ընթացքում արտերկրից ու Հայաստանից բազմաթիվ հյուրեր են լինելու, ովքեր տարբեր ժանրերի երաժշտություն կմատուցեն սրճարանի այցելուներին:

 

««Ջազզվե Օպերա»-ն արդեն 11 տարի է գործում է, իսկ «Ջազզվե» սրճարանների ցանցը 13 տարեկան է։ Հայաստանից ու արտասահմանից լավագույն երաժիշտները լինում են մեզ մոտ: Դա ավանդական է դարձել և շարունակվելու է նաև այսուհետ»,- նշեց Սիլվա Ղամբարյանը՝ ավելացնելով, որ իրենք շեշտը չեն դնում հայտնի մարդկանց վրա, այլ ուղղակի որակով և լավ երաժիշտներին հրավիրելու և հանրությանը ներկայացնելու:

 

Մարքեթինգի ղեկավարի խոսքով՝ քանի որ հաճախորդների շրջանում երաժշտական նախասիրությունները տարբեր են, իրենք էլ, ընդառաջելով հաճախորդների նախասիրությանը, ներկայացնելու են տարբեր ոճի երաժշտություն:

 

«Ճաշացանկը նույնպես թարմացվել է, որակն էլ, ինչպես միշտ, պահպանվում է»,- ընդգծեց Սիլվա Ղամբարյանը:

 

 


 

Վրաց երգչուհի Մարիտա Ռոկհվաձեի համերգով մեկնարկեց «Ջազզվե Օպերա» սրճարանի բացօթյա սեզոնի բացումը. լուսանկարներ