Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ որդու հետ
Tert.am Youth-ը շարունակում է հետևել հայ հայտնիների ակտիվությանը սոցցանցերում, որտեղ նրանք պարբերաբար նոր գրառումներ են կատարում և լուսանկարներ հրապարակում:
Ամերիկաբնակ երգչուհի Էմմին իր Facebook-ում նոր լուսանկար է հրապարակել՝ իր որդու հետ։
«Ես քեզ հենց այսպիսին էի պատկերացնում: Մաման ու պապան ապրում են քո համար: Դու մեր կյանքի իմաստն ես: Շնորհավոր տոնդ Դանի: Շնորհավոր աշխարհի բոլոր երեխաների տոնը»,- գրել է երգչուհին։








