Զեյն Մալիքն ու Ջիջի Հադիդը բաժանվել են
Բրիտանական One Direction փոփ խմբի նախկին մենակատար Զեյն Մալիքն ու հայտնի մոդել՝ Victoria's Secret-ի «հրեշտակ» Ջիջի Հադիդը բաժանվել են, այս մասին տեղեկացնում է E! News–ը:
«Նրանք մի քանի անգամ վիճել են, բաժանվել ու նորից միացել: Նրանք շատ զգացմունքային են ու անկայուն: Շատ հնարավոր է, որ մի քանի օր հետո հայտարարեն, որ նորից միասին են։ Ջիջին շատ տխուր է։ Բայց բաժանման պատճառն այն է, որ նրանք ոչ հաճախ չեն հանդիպում»,- ասել է զույգի մոտ կանգնած աղբյուրը։











