Ամեն ինչ թունդ ալկոհոլի մասին. Իվան Բաչուրինը Երևանում անցկացրեց վարպետության դաս

16:05 • 03.06.16

Երեկ՝ հունիսի 2-ին, «Փարիզ» հյուրանոցի «Մոնմարտր» ռեստորան և կոկտեյլ-բարում Հայաստան հատուկ այցով ժամանած հանրահայտ սոմելյե, Իվան Բաչուրինը անցկացրեց  բացառիկ վարպետության դասընթաց-համտես հատուկ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: 

 

Միջոցառման ընթացքում սոմելյե Իվան Բաչուրինը հյուրերին ներկայացրեց վիսկիի ստեղծման և զարգացման պատմությունը, ծանոթացրեց վիսկիի օգտագործման մշակույթին, ծեսին և ավանդույթներին, համտեսման կանոններին և գաղտնիքներին:

Համտեսի համար Իվան Բաչուրինը ընտրել էր աշխարհի վիսկի գնահատողների շրջանակում ամենահայտնի և որակի բազմաթիվ մրցանակների արժանացած շոտլանդական լեգենդար Glenmorangie վիսկին, որի տարբեր տեսակների փորձարկման և կարծիքների փոխանակման միջոցով մասնակիցները ճանաչեցին և իրենց համար բացահայտեցին վիսկիի առեղծվածը:

Իվան Բաչուրինը  նախ անդրադարձավ Glenmorangie բառի նշանակությանը, որը կելտերենից թարգմանաբար նշանակում է «Հանգստության հովիտ» (Glen-նեղ,լեռնային հովիտ և morangie հանգստություն):


Բաչուրինը նշեց, որ վիսկիի գունային նրբերանգները բնութագրվում են սաթ քարի կամ մետաղներից՝ ոսկու գույների միջոցով: Ցանկալի նրբերանգները ստանալու համար շատ հաճախ վիսկիի հետ խառնում են կարամել, սակայն  միածիկանի վիսկիի հատկապես՝ Glenmorangie-ի գունային համադրությունները ստացվում են միայն տակառների և հնեցման տեխնոլոգիաների միջոցով:

Իվան Բաչուրինը, խոսելով  վիսկիի համային առանձնահատկությունների մասին, նշեց, որ  համի բնութագրերը ստացվում են բուրբոնի տակառներում առաջնային հնեցումից, որոնք պատրատված են Շոտլանդիայում գտնվող Միսուրիի Օզարակ լեռներում, դադաղ աճող, օդով չորացված ամերիկյան կաղնուց, որի արդյունքում ուժեղանում են համային և հոտային զգայարանները: 

Սոմելյեն հավելեց, որ Glenmorangie քաղցրությունն ամենևին դրանում շաքարի բաղդրությամբ չէ պայմանավորված, այլ  քաղցր գինու հնեցման տակառների օգտագործմամբ: Վարպետության դասընթաց-համտեսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին:

 

Վիսկին փիլիսոփայություն է: Այն միայն սիրելը բավական չէ, այն հասկանալ է պետք. Իվան Բաչուրին
 

Ամեն ինչ թունդ ալկոհոլի մասին. Իվան Բաչուրինը Երևանում անցկացրեց վարպետության դաս