2017թ. Երիտասարդության միջազգային փառատոնը կանցկացվի Սոչիում

11:20 • 06.06.16

Երիտասարդության և ուսանողության հերթական XIX  միջազգային փառատոնը 2017-ի հոկտեմբերին կանցկացվի Սոչիում: 

ТАСС գործակալության փոխանցմամբ` համապատասխան որոշում է կայացվել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում անցկացվող փառատոնի կազմակերպչական միջազգային ժողովում: Որոշումն ընդունվել է միաձայն:  

Երիտասարդության և ուսանողների միջազգային փառատոնն անցկացվում է 4 տարին մեկ անգամ` սկսած 1947 թվականից: Այն կազմակերպում է Ժողովրդավարական  երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան, որում ընդգրկված է 160 երիտասարդական կազմակերպություն:

2017թ. Երիտասարդության միջազգային փառատոնը կանցկացվի Սոչիում