Չինացին ցփնում է ներկերն ու արվեստի ինքնատիպ գործեր ստեղծում (լուսանկարներ)
Սթրիթ արտի երիտասարդ մասնագետ Հուա Թուանը ստեղծում է արվեստի ինքնատիպ գործեր` կիրառելով ուշագրավ տեխնիկա: Քսանհինգամյա չինացու խոսքով՝ նա կենդանական թեմայով հետաքրքիր պատկերներ է ստեղծում ներկը ցփնելու միջոցով:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, աշխատանքային գործընթացում Հուան համադրում է արևմտյան սթրիթ արտի, գրաֆիտիի, ինչպես նաև ավանդական չինական նկարչության ոճային առանձնահատկությունները:
Նա նշել է, որ ստեղծագործում է ինչպես պատերի, այնպես էլ` կտավների վրա: Աղբյուրը նկատում է, որ տաղանդաշատ չինացու աշխատանքներին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե դրանք «ծնված» են քաոսից։


























