Հետծննդաբերական դեպրեսիայի մասին բարձրաձայնում են հայտնի մայրիկները

16:19 • 07.06.16


Մասնագետները պնդում են, որ ամբողջ աշխարհում 10-ը կնոջից 7-ը տառապում է հետծննդաբերական դեպրեսիայով: Այս երևույթի մասին քիչ է խոսվում, նախևառաջ անտեղյակ լինելու պատճառով: Հետաքրքրական է, որ համաշխարհային աստղերն առաջիններից են, ովքեր բարձրաձայնում են այս մասին:

 

Օսկարակիր դերասանուհի Գվինեթ Փելթրոուն երկրորդ զավակի ծննդաբերությունից հետո լուրջ հետծծնդաբերական դեպրեսիայով է տառապել: Ընդ որում, դա նկատել է իր ամուսինն ու պնդել, որ վերջինս այցելի բժշկի:


Դերասանուհին իր անձնական բլոգում անկեղծացել է, որ  5 ամիս շարունակ հետծննդաբերական դեպրեսիայով է տառապել և հաջողությամբ հաղթահարել է այդ փուլը:

 

Ամիսներ առաջ, իր առաջնեկին ունեցավ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն, ով  Tert.am Youth–ի հետ զրույցում անկեղծացավ, որ նույնպես հետծննդաբերական դեպրեսիա է ունեցել և հաղթահարել է այդ շրջանը:

 

«Հետծննդաբերական դեպրեսիան` հորմոնալ դիսբալանս է: Յուրաքանչյուր կնոջ դեպքում այն անհատապես կարող է դրսևորվել կամ առհասարակ չլինել: Ես շատ վատ եմ եղել, ահավոր շրջան էր, սակայն ինձ հարազատ մարդկանց օգնությամբ ավելի թեթև անցա այդ փուլը: Խորհուրդս ավելի շատ ուղղում եմ ծննդաբերած կանանց ամուսիններին և շրջապատող մարդկանց, ընկերներին, հարազատներին` նոր ծննդաբերած կանանց նկատմամբ պետք է լինել ավելի ուշադիր ու  հոգատար, ըմբռնումով մոտենալ էմոցիոնալ փոփոխություններին:  Մեծամասամբ տղամարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում կնոջ ներաշխարհում ծննդաբերությունից հետո»,-մանրամասնեց դերասանուհի:

  

Հետծննդաբերական դեպրեսիայի մասին բարձրաձայնում են հայտնի մայրիկները