Օփրա Ուինֆրին և Մերիլ Սթրիփը՝ Միշել Օբամայի The United State of Women նախագծում (տեսանյութ)
Սպիտակ տանը հունիսի 14-ին պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի The United State of Women գագաթնաժողովը, որը կազմակերպում է երկրի առաջին տիկին Միշել Օբաման, գրում է buro247.ru-ն:
Նախագծին, որը նվիրված է առողջության, իրավահավասարության, կրթության և կանանց վերաբերող այլ արդի հարցերի, մասնակցել են Օփրա Ուինֆրին, Թինա Ֆեյը, Մերիլ Սթրիփը, Քերի Վաշինգտոնը, Քրիստի Թարլինգտոնը և Լավերն Կոքսը, ինչպես նաև գործարար կանայք և ակտիվիստներ:
Համաձայն Սպիտակ տան հայտարարության՝ գագաթնաժողովը կփորձի ընդունել որքան հնարավոր է մեծ թվով մասնակիցների, իսկ նրանց համար, ովքեր չեն կարողանա հայտնվել Սպիտակ տանը, հասանելի կլինի առցանց հեռարձակումը:
«Մենք ավելի ուժեղ ենք դառնում, երբ միասին ենք»՝ ասում է գագաթնաժողովի կարգախոսը:







