Ամերիկուհին իր կատվի համար նորածնի ոճով ֆոտոսեսիա է կազմակերպել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի բնակչուհի Քեսի Բորչերդինգը պրոֆեսիոնալ լուսանկարչուհի է։ Նա որոշել է իր կատվի` Էլզայի համար ուշագրավ ֆոտոսեսիա իրականացնել` վերջին շրջանում համացանցում լայն տարածում գտած նորածինների ոճով:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ստացված արդյունքը գերազանցել է լուսանկարչուհու ու նրա փոքրիկ դստեր բոլոր սպասումները:
«Էլզային լուսանկարելն անչափ բարդ գործ էր: Նա անընդհատ ուզում էր փախչել ու ընդդիմանում էր, երբ ես փորձում էի գլխին մազակալ դնել ու նրան նորածնի պես բարուրել»,-պատմել է ամերիկուհին:












