Հնարքներ շուրթերին առավել գրավիչ ու բնական տեսք տալու համար

10:36 • 09.06.16

Խնամված տեսքն ու ճիշտ դիմահարդարումն ինքնավստահության, գեղեցկության ու բնականության գրավականն են: Իսկ դիմահարդարման ամենից առաջ աչքի զարնող տարրը շրթներկն է: Այս մասին գրում է AdMe.ru-ն և ներկայացնում խորամանկություններ, որոնք կօգնեն կանանց գրավիչ շուրթեր ստանալ ամեն անգամ տանից դուրս գալիս:

1.Շուրթերի համար նախատեսված բալզամը շրթներկից կամ փայլից առաջ օգտագործելը հիմքի դեր կկատարի և կփափկեցնի շուրթերը:

2.Եթե մտավախություն կա, որ շրթներկը չափազանց վառ գույնի է, ապա  պետք է այն բարակ շերտով քսել շուրթերին և նուրբ շարժումով այն հավասարապես տարածել:

3.Որպեսզի շուրթերն ավելի ծավալուն տեսք ունենան, շրթներկը կարելի է քսել երկու շերտով` առաջինը մուգ` ամբողջ երկայնքով, երկրորդն ավելի նուրբ`շուրթերի միջնամասում:

4.Ձեռքի տակ չունեք շրթներկ, սակայն իրավիճակն արտակա՞րգ է: Խառնեք վազելինը ստվերաներկի անհրաժեշտ երանգի հետ և մատով քսեք շուրթերին:

5.Շուրթերի երկայնքով մատիտով հավասար գծելն ավելի հեշտ կլինի, եթե մատիտի ծայրը շատ սուր չլինի:

6.Մի քանի գույնի մատիտներով կարելի է նոր գույնի շրթներկ ստանալ:

7.Բարակ շուրթերն ավելի փարթամ կերևան, եթե փայլը քսեք միայն մեջտեղի հատվածում:

8.Փայլ-շրթներկը չի հոսի, եթե վրայից թափանցիկ դիմափոշու թույլ շերտ քսեք:

9.Մատիտը պետք է տարածել շուրթերի բնական ուրվագծից փոքր-ինչ դուրս, ապա մնացյալ հատվածը լցնել շրթներկով:

10.Մուգ գույնի շրթներկը տեսողականորեն նեղացնում է շուրթերը:

11.Ամեն օր պետք է կանոնավոր կերպով ատամի խոզանակով թեթև տրորել շուրթերը, որպեսզի դրանք փափուկ և նուրբ լինեն:

 

 

 

 

Հնարքներ շուրթերին առավել գրավիչ ու բնական տեսք տալու համար