Ջուլիա Ռոբերթսն ու Ռիչարդ Գիրը կրկնել են «Սիրունիկը» ֆիլմի համբույրը
Ջուլիա Ռոբերթսն իր Instagram-ի էջում հրապարակել է լուսանկար, որտեղ կրկին համբուրվում է դերասան Ռիչարդ Գիրի հետ։ «Սիրունիկը և Ռիչարդ Գիրը 25 տարի անց»,-այսպես վերնագրել լուսանկարը Ջուլիան։
90-ականների «մոխրոտիկի» պատմությունը մինչ այսօր սիրելի ֆիլմերից է համարվում ամբողջ աշխարհում։ Աստղերի երկրպագուները մեծ ուրախությամբ են արձագանքել այս լուսանկարին։
Հատկանշական է, որ «Սիրունիկը» ֆիլմի հերոսուհի` Վիվենի կերպարից ժամանակին հրաժարվել էին այնպիսի դեմքեր ինչպիսիք են` Մեգ Ռայանը, Դերլի Հանան և Մոլլի Ռինգուլդը: Իսկ ահա Ջուլիային այս ֆիլը բերեց միջազգային ճանաչում:









