Լիլուի առաջին լուսանկարն ու գրառումը՝ մայրանալուց հետո (լուսանկար)
Tert.am Youth-ը շարունակում է հետևել հայ հայտնիների ակտիվությանը սոցցանցերում, որտեղ նրանք պարբերաբար նոր գրառումներ են կատարում և լուսանկարներ հրապարակում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 1-ին լույս աշխարհ եկավ երգչուհի Լիլուի առաջնեկը: Այսօր արդեն երգչուհին իր բլոգում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել՝ շնարհակալություն հայտնելով բոլորին շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար:
«Անչափ շնորհակալ եմ այս ջերմ ու հոգատար վերաբերմունքի, շնորհավորանքների, զանգերի ու նամակների համար։ Մենք լավ ենք։ Փոքրիկ տղաս՝ Ռոբերտը, իրեն լավ է զգում նոր աշխարհում։ Նա ծնվեց խորհրդանշական հունիսի 1-ին՝ 3,50 կգ քաշով։ Մենք երջանիկ ենք»,-գրել է երգչուհին։








