Ի՞նչ կապ ունի երգիչ Մհերի նոր տեսահոլովակը նրա անձնական կյանքի պատմության հետ
Օրեր առաջ երգիչ Մհերն իր երկրպագուների դատին հանձնեց «Ты моя невеста» երգի տեսահոլովակը: Տարբեր առիթների ու համերգների ժամանակ Մհերն այս երգը բազմիցս կատարել է, սակայն տեսահոլովակը նկարահանվեց վերջերս:
Tert.am Youth-ը Մհերի պրոդյուսեր` Գեորգի Հարությունյանից ճշտել է տեսահոլովակի ստեղծման հետաքրքիր մանրամասները։
«Մենք որոշեցինք մի նախագիծ անել, որի մեջ կմտնի «Ты моя невеста» տեսահոլովակը, համանուն ձայներիզը և մենահամերգը, որը տեղի է ունենալու հունիսի 16-ին»,-ասաց Գեորգի Հարությունյանը:
Երգչի պրոդյուսերը պատմեց, որ «Ты моя невеста» երգը ոչ մի կապ չունի Մհերի անձնական կյանքի հետ, սակայն ցանկացած մեկը կարող է իր պատմությունը գտնել այս երգում:

«Տեսահոլովակը նկարահանվել է Վրաստանում, որն իմ ծննդավայրն է, ռեժիսորը ես եմ, օպերատորը Սուրեն Թադևոսյանը: Շատ արագ ենք նկարահանել տեսահոլովակը, մոտ 1-2 օրվա ընթացքում: Այս սցենարը միշտ մտքում պահած ունեցել եմ և ահա եկավ պահը, երբ այն նկարեցինք»,- պատմեց Մհերի պրոդյուսերն ու հավելեց, որ մինչ նկարահանելը մտավախություն է ունեցել, քանի որ ըստ սցենարի հարսնացուն փախչում է եկեղեցուց:
«Բարի կերպարներ ենք ընտրել և չեմ կարծում, որ մարդիկ կքննադատեն հերոսուհու այդ քայլը, որովհետև ի վերջո նա ընտրում է սիրած էակին»,- եզրափակեց Մհերի պրոդյուսերը:







