Comedy Club-ն օգոստոսի 23-ին առաջին անգամ հանդես կգա Երևանում (տեսանյութ, լուսանկար)
Այնքան ենք հումորներ արել հայերի մասին, որ, վերջապես, Հայաստան ենք գալիս. Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, օգոստոսի 23-ին՝ ժամը 19.00-ին, առաջին անգամ տեղի կունենա Comedy Club-ի մեծ համերգը։
Ելույթ կունենա Comedy Club-ի գրեթե ողջ կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիսա Կարիբադիսը, Դմիտրի Սորոկինը, Անդրեյ Սկորոխոդը, USB խումբը և այլք:
Տոմսերն արդեն վաճառվում են, որոնք կարող եք ձեռք բերել Երևանի տոմսարկղերից։









