Ահա, թե ինչի համար է նախատեսված ռետինի կապույտ հատվածը

14:43 • 13.06.16

Ի՞նչ է հարկավոր երեխային  լիովին երջանիկ լինելու համար. մի ամբողջ նոր տուփ գույնզգույն մատիտներ և այլ գրենական պարագաներ, և ահա դպրոց հաճախելու մեծ ցանկություն:

 

Համոզված եմ՝ բոլորը կհիշեն կարմիր և կապույտ հատվածների բաժանաված ռետինները: Իսկ գիտե՞ք արդյոք, որ կապույտ  հատվածը նախատեսված է հատուկ նպատակի համար: Բազմիցս լսել էի, որ դրանով հնարավոր էր ջնջել գրիչի հետքերը: Համոզվելու համար՝ ինքս փորձեցի, սակայն արդյունքում միայն փչացրեցի տետրս:

 

Պարզվում է՝ ի տարբերություն սովորական ռետինների, այս երկգույն ռետինների կապույտ հատվածը ծառայել է միայն հաստ թղթի վրա մատիտով արված գրագրությունները ջնջելու համար:

 

 

 

Ահա, թե ինչի համար է նախատեսված ռետինի կապույտ հատվածը