Ժաննա Բուտուլյանն՝ իր և Կարո Հովհաննիսյանի սիրավեպի մասին. life.panorama.am

15:28 • 15.06.16

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանին մարդիկ հաճախ են սիրավեպեր վերագրել, այս անգամ էլ նրան «կասկածում» են դերասան Կարո Հովհաննիսյանի հետ սիրային հարաբերությունների մեջ, ում հետ Ժաննան մտերիմ է արդեն երկար տարիներ: Ժաննային ու Կարոյին միասին հաճախ կարելի է տեսնել տարբեր երեկույթներում, սրճարաններում եւ ժամանցի այլ կենտրոններում, ինչը շատերին թույլ է տալիս կարծել, որ նրանց միջեւ կապն ավելին է, քան պարզապես մտերիմ ընկերներ լինելը:

 

Life.panorama.am-ը թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեց Ժաննա Բուտուլյանի հետ, ով իր խոսքում արտահայտվեց հստակ.

 

«Ես եւ Կարոն շատ մտերիմ ենք, միշտ լավ հարաբերությունների մեջ ենք եղել, իրար շատ լավ ենք ճանաչում, միմյանց հարգում ու սիրում ենք իրական ընկերական սիրով: Իսկ մեր սիրավեպի մասին լուրերը ընդամենը ենթադրություններ են, որից ես շատ եմ հոգնել եւ բացարձակ չեմ ցանկանում անդրադառնալ: Պետք չէ ամեն ինչ փչացնել ու տանել մի ուղղությամբ, կարծես թե մարդիկ շեղված լինեն այդ հողի վրա: Հորդորում եմ՝ հանգիստ թողնել մարդկանց ու իրենց անձնական կյանքը, ավելի լավ է՝ ամեն մեկն իր մասին մտածի:

 

Ժաննա Բուտուլյանը՝ իր և Կարո Հովհաննիսյանի սիրավեպի մասին

Հ.Գ. Սա չեմ ասում ջղային տոնով, պարզապես բարի խորհուրդ եմ տալիս»:

 

Հիշեցնենք, որ Ժաննա Բուտուլյանը այս շրջանում նկարահանվում է «Արմենիա TV»-ով հեռարձակվող «Առաջնորդները» հեռուստասերիալում:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ժաննա Բուտուլյանն՝ իր և Կարո Հովհաննիսյանի սիրավեպի մասին. life.panorama.am