«Կարգին Հասոն» կլիներ 36 տարեկան
Հունիսի 13-ին «Կարգին Հասոն» կլիներ 36 տարեկան: Հասմիկ Ղարիբյանը դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն է։ Նա արդեն երկու տարի է ինչ մեզ հետ չէ։
Դերասանուհին հայտնի է դարձել 2000-ականների սկզբին Armenia TV-ով հեռարձակված «Կարգին հաղորդման» մանրապատումներում նկարահանվելուց հետո, որտեղից էլ ստացել է իր «Կարգին Հասո» կեղծանունը։ Այնուհետև իր մասնակցությունն է ունեցել «7.5» և «No comment» ներկայացումներում, ինչպես նաև 2011 թվականին նկարահանվել է «Ալաբալանիցա» ֆիլմում։ 2012 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Մահացել է 2014 թվականի նոյեմբերի 1-ին՝ քաղցկեղից:
«Կարգին հաղորդում» նախագծի դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավերել է «կարգին ընկերոջ» տարեդարձը. « Շնորհավոր ծնունդդ… Իմ կարգին ընկեր… »,-մակագրել է Մկրտիչը:












