Սեռական ակտիվությունը խթանելու 5 միջոց
Գեղեցկության ու երիտասարդության երաշխիքը ինտիմ հարաբերություններ են: Միջին տարիքի կանանց 43 տոկոսն այսօր խնդիր ունի լիբիդոյի հետ: newmag-ն առաջարկում է սեռական ակտիվ կյանքին վերադառնալու 5 մեթոդ:
Սեռական ակտիվությունը գեղեցկության ու երիտասարդության երաշխիքն է: Իսկ ինչ անել, եթե ինտիմ հարաբերությունները չեն ձգում: Վիճակագրության համաձայն` միջին տարիքի (45-60 տարեկան) կանանց 43 տոկոսն այս խնդիրն ունի:
Սեռական ակտիվության նվազման պատճառները սեքսապաթոլգոները բաժանում են 2 խմբի` ֆիզիկական ու հոգեբանական:
.jpg)
Մասնագետները նաև ասում են, որ լիբիդոն բարձրացնելու համար միշտ չէ, որ պետք է դիմել մասնագետների ու դեղերի օգնությանը: Ահա լիբիդոն խթանելու 5 միջոց:
Ծովափնյա զբոսանք. Ապացացուված է, որ մաքուր օդին զբոսանքներն առույգացնում են, թարմություն ու էներգիա հաղորդում: Կարճատև արձակուրդի ընթացքում կանայք հաճախ են սիրավեպ ունենում:
Relax մերսում. Սա ոչ միայն հանգստացնում ու թուլացնում է մարմինը, այլ նաև կարգավորում է սեռական ակտիվության համար պատասխանատու հորմոնի` օքսիտոցինի քանակությունը: Սեքսապաթոլոգներն ասում են` ինչքան շատ է արտադրվում այս հորմոնը կնոջ օրգանիզմում, այնքան ավելի բարձր է նրա սեռական ակտիվությունը:

Սեսքուալ դիետա. Անհրաժեշտ է թարմացնել մենյուն: Սեքսուալ կյանքի վրա մեծ ազդեցություն ունի ֆոսֆորով հարուստ մթերքը: Հին հռոմեացիներն ասում էին, որ ֆոսֆորը խթանում է լիբիդոն: Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն ձկնեղենը, միրգը: Արևելքում խորհուրդ է տրվում սիրո գիշերից առաջ նուռ հրամցնել զուգընկերոջը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։








