Կանանց և տղամարդկանց ժեստեր, որոնք բացահայտում են նրանց սեքսուալ ցանկությունները
«Մարմնի լեզուն» ավելի շատ բան կարող է ասել մարդու մասին, քան խոսքերը: Ժեստերն ուսումնասիրելով՝ մարդկային հարաբերություններն առավել հեշտ կարող են դառնալ։
Հոգեբաններն առանձնացրել են կանանց և տղամարդկանց այն ժեստերը, որոնք բացահայտում են նրանց սեքսուալ ցանկությունները:
Tert.am Youth-ն առանձնացրել է տղամարդկանց և կանանց սեքսուալ ժեստերի նշանակությունները.
· Երբ կինն անսպասելի ուղղում է սանրվածքը կամ հագուստը, նշանակում է՝ նա նկատել է իրեն ուղղված տղամարդու հայացք:
· Երբ կինն ուղղում է մեջքն ու քայլում կուրծքը բարձր, նշանակում է՝ նա հավանել է ընդառաջ եկող տղամարդուն:
· Զրույցի ընթացքում, երբ կինը խաղում է մազերի հետ, բաժակի եզրերով կամ ծխախոտով, նշանակում է՝ նա անտարբեր չէ զրուցակցի հանդեպ:
· Երբ նստած դիրքում կինը դանդաղորեն ոտքը ոտքին է գցում և նույն կերպ անշտապ ուղղում է, դա վկայում է այն մասին, որ նա իրեն հարմարավետ է զգում տղամարդու ներկայությամբ:
· Կինը միշտ նստում է այն տղամարդու կողքին, ում առավել շատ է համակրում տվյալ միջավայրում:
· Տղամարդու ներկայությամբ հայելու մեջ ինքն իրեն ուսումնասիրելը կամ նրա ներկայությամբ շրթներկ քսելն անուղղակի կերպով բացահայտում է կնոջ գրգռված լինելու մասին:
· Երբ կինը կծում է շուրթերը, նշանակում է՝ նա ցանկանում է տղամարդուն:

Տղամարդկանց ժեստերը նույնպես հետաքրքրական են`
· Կնոջ մոտ ոտքերը բաց դիրքով նստելով՝ տղամարդն ուզում է ընդգծել իր «սեփականատիրությունը»:
· Ձեռքերը գրպանի շրջանում դնելը, բթամատի ցուցադրումը անուղղակի կերպով բացահայտում է տղամարդու սեքսուալ ակտիվ լինելը:
· Երբ տղամարդն ուղղում է մազերը, փողկապը կամ ձգում մկանները, նշանակում է՝ տարածքում կին է հայտնվել և տղամարդուն նա հետաքրքրում է:
· Երբ տղամարդու աչքերի բիբերը լայնանում են, նշանակում է՝ նա համակրում է կնոջը: Ընդ որում՝ դա նկատելի է առաջին 5 վայրկյանից:
· Ժեստերի կրկնօրինակումը նույնպես վկայում է այն մասին, որ նա կնոջ հանդեպ անտարբեր չէ:
Սեքսուալ ժեստերը կարող են արվել նաև ոչ միայն 1 անձի համար: Չի բացառվում, որ միևնույն միջավայրում լինեն մի քանի պոտենցիալ մարդիկ, որոնց համար էլ արվում են նման ժեստերը: Այնուամենայնիվ, ժեստերի լեզուն հասկանալն էլ բավական է հարաբերությունների հետագա քայլերում հաջողության հասնելու համար:








