Հանրահայտ ռեփ երգիչ Թուփաքն այսօր կդառնար 45 տարեկան
Հունիսի 16-ին ամերիկացի հանրահայտ ռեփ երգիչ Թուփաք Շակուրը կդառնար 45 տարեկան: Թուփաք անունն ստացել է կնքվելուց հետո` ինկերի առաջնորդ Թուփաք Ամարու 2-րդի պատվին (թուփաք նշանակում է փայլող օձ), իսկ Շակուր ազգանունը խորթ հորից է ստացել` բժիշկ Մութուլ Շակուրից:
14 տարեկանում ընդունվել է Բալթիմորի արվեստի դպրոց: 17 տարեկանում թողնելով ընտանիքը և դպրոցը մեկնել է Մերին Սիթի: 1990-ականների երգել և պարել է Digital Underground խմբի կազմում: 1991 թվականին թողարկվել է նրա «2pacalypse Now» ալբոմը: Հաջորդ տարի մեկնել է ԱՄՆ և թողարկել իր երկրորդ «Strictly 4 MyN.I.G.G.A.Z» ալբոմը:
.jpg?1466081664254)
Արդեն 23 տարեկանում լինելով ընդամենը երկու ալբոմի հեղինակ` Շակուրը կարող էր Սնուփ Դոգի հետ վիճարկել ամեանասկանդալային ռեփերի կոչումը: Բոլորին է հայտնի, որ նա պարբերաբար բանտում էր հայտնվում: Բանտում նա գրեթե այնքան ժամանակ է անցկացրել, որքան ձայնագրման ստուդիաներում:
.jpg?1466081625670)
1996 թվականի սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում Թուփաքի վրա կրակում են չորս անգամ։ Նրան անմիջապես տեղափոխում են Հարավային Նևադայի բժշկական կենտրոն, որտեղ 6 օր մնալուց հետո շնչառական անբավարարության և սրտի աշխատանքի թուլացման պատճառուվ կնքում է մահկանացուն։
.jpg?1466081648428)
Թուփաքը շարունակում է ապրել իր երաժշտությամբ և առաջվա պես շատ վեճերի ու քննարկումների առարկա դառնալ: Մահվանից հետո Թուփաքը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում` որպես հիփհոփ ոճում ստեղծագործած երգիչ, որի ալբոմներն ամենամեծ քանակությամբ են վաճառվել` 67 միլիոն տպաքանակով` ամբողջ աշխարհում (37 միլիոնը` ԱՄՆ-ում): Rolling Stones ամսագրի վարկածով Թուփակը 86-րդ տեղն է զբաղեցրել Greatest Artist of All Time ցանկում: Թուփաք Շակուրի սպանությունն առայսօր բացահայտված չէ: Ծնունդդ Շնորհավոր, Թուփաք:







