Բեյոնսեն և Ջեյ Զին չեն պատրաստվում բաժանվել
Ի հեճուկս տարածված բազմաթիվ լուրերի՝ կապված Ջեյ Զիի դավաճանությունների հետ, զույգը չի պատրաստվում ամուսնալուծվել։ Վերջին շրջանում երաժիշտներն ավելի ու ավելի հաճախ են միասին ներկայանում հանրությանը։ Բացի այդ ռեփերը ներկա է Բեյոնսեի բոլոր ելույթներին։
«Ճգնաժամն անցել է։ Նրանք դադարել են վիճել և թվում է, թե տեղի ունեցածից հետո նրանց հարաբերություններն ավելի ամուր են դարձել»,- նշում են ներքին աղբյուրները։
Որպես այդ խոսքերի ապացույց՝ բոլորովին վերջերս երգչուհուն ամուսնու հետ նկատել էին Նյու-Յորքի ռեստորաններից մեկում։ Ականատեսները նշել են, որ զույգն ամբողջ երեկո ձեռքերը բաց չի թողել, Բեյոնսեն անընդհատ ժպտացել է, իսկ Ջեյ Զին նրան սիրահարված աչքերով նայել։







