Ինչպես են աստղերը ժամանակ անցկացնում երեխաների հետ (լուսանկարներ)

10:38 • 16.06.16

Ամռան գալով աստղերը փորձում են որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Հայտնիներից ոմանք սիրով կիսվում են իրենց երեխաների լուսանկարներով, իսկ ոմանք էլ ակամա հայտնվում են պապարացիների ուշադրության կենտրոնում։ elle-ru- ն թարմ լուսանկարներ է ներկայացնում։

Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը դստեր՝ Ուայեթի հետ

Օրերս պապարացիները նկատել էին Միլա Կունիսին և Էշթոն Քաթչերին դստեր՝ Ուայեթի հետ զբոսանքի ժամանակ։ Ամուսինները չեն սիրում, երբ դստեր լուսանկարներն առանց իրենց իմացության հայտնվում են համացանցում, սակայն այս անգամ նրանք դեմ չեն եղել լուսանկարվել։ Զբոսանքի ժամանակ զույգը հաճույքով պաղպաղակ էր վայելում և հյուրասիրում 1.5 տարեկան դստերը։





Մարիոն Կոտիյարը որդու՝ Մարսելի հետ



Մարիոն Կոտիյարը և Գիյոմ Կանեն հազվադեպ են հայտնվում միջոցառումների ժամանակ՝ փորձելով ողջ ազատ ժամանակը տրամադրել ընտանիքին և որդու դաստիարակությանը։ Վերջերս տեղի ունեցած Longines Athina Onassis Horse Show ձիարշավին, որին մասնակցում էր նաև Կանեն, պապարացիներին հաջողվել է լուսանկարել Մարիոնին և 5 ամյա Մարսելին։

Դևիդ Բեքհեմը որդու՝ Ռոմեոյի հետ



Դևիդ Բեքհեմը օրինակելի հայր և ամուսին է, ով ոչինչ չի խնայում երեխաների համար։ Պապարացիների ամենասիրելի կադրերը նրա լուսանկարներն են կրտսեր դստեր՝ Հարփերի հետ։ Սակայն այս անգամ պապարացիները նկատել են ֆուտբոլիստին Անգլիայում թենիսի առաջնության ժամանակ, որտեղ նա գնացել էր որդու՝ Ռոմեոյի հետ։

Ինչպես են աստղերը ժամանակ անցկացնում երեխաների հետ (լուսանկարներ)