Իվետա Մուկուչյանը հունական հաղորդման ժամանակ ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է

17:43 • 16.06.16

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը հարցազրույցներից մեկում սխալ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցը: Հունական հեռուստաընկերության հաղորդման ժամանակ հաղորդավարն Իվետային հարց է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, որին նա պատասխանել է հետևյալ կերպ.

 

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի 2-րդ հանրապետությունն է: Դա Հայաստանի 2-րդ հանրապետությունն է, որը դեռ Ադրբեջանի հողի վրա է: Դա տարածք է, որի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում, ադրբեջանցիներն ասում են, որ իրենց է պատկանում, հայերն ասում են, որ իրենցն է»,-ասել է նա:

 

ԼՂՀ-ի մասին է խոսում 16:15-ից.

 

Իվետա Մուկուչյանը հունական հաղորդման ժամանակ ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է