Լեդի Գագան կարող է նույն ֆիլմում նկարահանվել Բրեդլի Կուպերի հետ
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Լեդի Գագան մտադիր է իր ուժերը կրկին փորձել կինոյում ու նկարահանվել հոլիվուդյան աստղ Բրեդլի Կուպերի հետ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, ըստ քաջատեղյակ աղբյուրների, էքսցենտրիկ երգչուհին ներկայում բանակցում է, որպեսզի ներառվի 1937թ. նկարահանված A Star is Born ֆիլմի նոր տարբերակի դերասանական կազմում:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս` ծերացող կինոաստղի ու երիտասարդ դերասանուհու արտասովոր ընկերության մասին պատմող ֆիլմի ռեմեյքները նկարահանվել են 1954 և 1976թթ.: Առաջինի դեպքում գլխավոր դերում հանդես է եկել Ջուդի Գարլենդը, իսկ մյուսում` Բարբրա Սթրեյզանդը:
Հայտնի է, որ նախքան Գագայի թեկնածությունը՝ ֆիլմի ստեղծողները մտադիր էին այս դերում նկարահանել Բեյոնսեին, սակայն ավելի ուշ փոխել են իրենց որոշումը:







