Մի քանի հետաքրքիր փաստեր սեքսի մասին

13:10 • 17.06.16

Սեքսը զբաղեցնում է մեր կյանքում կարևոր տեղ, սակայն շատ քչերը գիտեն այն յուրօրինակ, հետաքրքիր  փաստերի մասին, որով աչքի է ընկնում այդ գործընթացը:



Այդ փաստերը երբեմն վախեցնում, իսկ երբեմն էլ զարմացնում են:

Բժիշկները մեկ անգամ չէ, որ իրականացրել են հղի կանանց վերաբերյալ հետազտություն, որի հետևանքով էլ և նրանք պարզել են, որ հղիության վերջին եռամսյակի ընթացքում տղա-սաղմերը  ունենում են  էրեկցիա:

 

Սեքսի օգտակար հատկություններից մեկն այն է, որ այն օգնում է այրել կալորիաններ, եթե որոշել եք դիետա սկսել, ապա նկատի ունեցեք, որ սեքսի ժամանակ այրվում է ավելի քան 300 կալորիա:

 

Թուրք գիտնականները բավականի հետաքրքիր փաստ են բացահայտել: Պարզվում է  գեր տղամարդիկ կարող են ավելի երկար զբաղվել սեքսով: Դա բացատրվում է նրանով, որ նիհար ու բարեկազմ տղամարդիկ, ի տարբերություն իրենց  մեծ փորով մրցակիցների, ավելի արագ են օրգազմ ապրում:

 

Միջինում, կանայք օրգազմ են ապրում 4 վարկյանի ընթացքում, սակայն 1966 թվականին ԱՄՆ-ի բնակչուհին գրանցել է ամենաերկար օրգազմի փաստը, որը տևել է 43 վարկյան:

 

Գիտնականները նշում են, որ այն կանայք, ովքեր կարող են օրգազմ ապրել նախնական  շոյանքների ժամանակ, կազմում են ընդամենը 1%: Ավելին, մասնագետները նշում են, որ կնոջ ծլիկի վրա գտնվում են մեծ քանակությամբ նյարդային վերջույթներ, մոտավորապես  8 հազար, իսկ տղամարդու առնանդամը բաղկացած է ընդամենը 4 հազար նյարդային վերջույթներից:

 

Կանանց տարիքային վիճակագրությունը ցույց է տալիս, որ սեքսով զբաղվող  80-ամյա  կանանց միայն 30%-ն է հաճույք ստանում վերջինից, մինչդեռ տղամարդկանց 70%-ը շարունակում են իրենց զգալ երիտասարդ ու բացարձակ դեմ չեն սեքսով զբաղվելուն:

 

Դոֆամինը, որն արտադրվում է մեր օրգանիզմի կողմից սեքսի ժամանակ, նույնկերպ է ազդում օրգանիզմի վրա ինչպես  թմրանյութերը:

 

Կնոջ սեռական ակտիվությունը բավականին լավ բարձրացնում է նուռը: Այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ նյութեր, որոնք արդյունավետ կերպով են ազդում հորմոնալ ֆոնի վրա:Մասնագետները գտնում են, որ մեկ բաժակ նռան հյութը բավական է, որպեսզի բարելավվի կնոջ սեռական ֆունկցիան:

 

Մասնագետները նշում են, որ արագ օրգազմի հասնում են օդի տաք ջերմաստիճանի դեպքում:

 

Աղբյուրը՝ med2.ru

Մի քանի հետաքրքիր փաստեր սեքսի մասին