Ալինա Մարտիրոսյանը և Անժելա Սարգսյանը մեկնաբանում են Կարեն Արայանի և Ալինայի սիրավեպը
Համացանցը ողողված է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի և 25-ամյա երիտասարդ Կարեն Արայանի սիրավեպի մասին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ հարաբերությունների մեջ է դրեսանուհու հետ:
Tert.am Youth-ը կապ է հաստատել Ալինայի հետ` պարզելու համար արդյոք դա իրականությանը համապատասխանում է: Սակայն դերասանուհին ոչ մի մեկնաբանություն չտվեց:
«Խնդրում եմ ինձ հանգիստ թողեք: Հոգնել եմ արդեն: Ես չեմ պատրաստվում որևէ բացատրություն տալ»,- ասաց Ալինան:
Հիշեցնենք, որ նախկինում Կարեն Արայանը սիրավեպ է ունեցել Անժելա Սարգսյանի հետ, որի արդյունքում սկանդալ էր բարձրացել` համացանցում հայտնվելով Անժելայի մերկ լուսանկարները:
Անժելա Սարգսյանը նույնպես չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ. «Այդ մարդու անունը ինձ մոտ մի տվեք: Չեմ ուզում ոչ մի բան խոսել այդ մասին»։








