Հարավկորեուհին ուշագրավ տեսողական խաբկանքներ է ստեղծում իր դեմքի վրա (լուսանկարներ)

14:29 • 21.06.16

Սեուլում բնակվող 22-ամյա Դեյն Յունը լայն ճանաչում է ձեռք բերել համացանցում` դիմահարդարման պարագաների միջոցով ստեղծած տեսողական խաբկանքների շնորհիվ:



Ինչպես նշում է lenta.ru-ն, Կորեայի արվեստների ազգային ինստիտուտում սովորող աղջիկն իր` մեկը մյուսից տպավորիչ աշխատանքների լուսանկարները հրապարակում է Instagram-ում, որտեղ ունի 20.000-ից ավելի հետևորդ:

 

Լուսանկարներից զատ, տաղանդավոր կորեուհին հրապարակում է նաև ուսուցողական տեսանյութեր:



Աղբյուրը հավելում է, որ Յունը չի օգտվում Photoshop ծրագրից:

 





Հարավկորեուհին ուշագրավ տեսողական խաբկանքներ է ստեղծում իր դեմքի վրա (լուսանկարներ)