Ինչպե՞ս արթնանալ առողջ ու գեղեցիկ
Ինչպե՞ս հեշտ արթնանալ առավոտյան. այս հարցը թերևս հետաքրքրում է մարդկության զգալի մասին: «Բուից» պետք վերածվել «արտույտի»:
Սովորում ենք արթնանալ
Տհաճ աղմուկից արթնացող մարդը քիչ հավանական է, որ լավ տրամադրություն կունենա: Զարթուցիչի երաժշտությունը պետք է հաճելի լինի ձեզ: Եթե նույնիսկ շտապում եք, տանից արագ դուրս մի եկեք: Արթնանալուց անմիջապես հետո հագեք ձեր «ժպիտը»: Ձգեք ձեր շուրթերն ու ժպտացեք, այս միմիկան ձեր գլխուղեղին իմպուլս կուղարկի: Դուք լավ տրամադրություն կունենաք: Այժմ կարելի է մի քիչ «ձգվել», այնպես ինչպես անում էիք փոքր տարիքում:
Մարմնամարզությունը գեղեցկացնում է մարմինը
Եթե նույնիսկ մարմնամարզությամբ չեք սիրում զբաղվել, անհրաժեշտ է գոնե մի քանի վարժություն անել ձեռքերով ու ոտքերով, կարելի է միացնել սիրելի երաժշտությունն ու պարել: Այժմ ժամանակն է լոգանք ընդունել: Մինչ այդ մի մոռացեք մեկ բաժակ ջուր խմել, ցանկալի է կիտրոնի հյութով: Այնուհետև նախաճաշեք:
Ջուրը կյանք է…
Վաղ առավոտյան խորհուրդ է տրվում միաժամանակ տաք և սառը ջուրը: Եթե դժվարանում եք, ապա միանգամից մի փոխեք ջրի ջերմաստիճանը, փոխեք աստիճանաբար, որպեսզի ձեր օրգանիզմը սովորի:
Համեղ նախաճաշ սիրում են բոլորը
Եթե օրգանիզմը չլիցքավորեք ինչով անհրաժեշտ է, ապա անընդհատ բողոքելու եք հոգնածությունից ու քնկոտությունից: Առավոտյան անհրաժեշտ է մեկ բաժակ թարմ հյութ խմել և բանջարեղեն ուտել: Ածխաջրերը պետք է կազմեն ձեր նախաճաշի 3/5-ը: Այնուհետև վայելեք մեկ գավաթ սուրճն ու մեկ կտոր շոկոլադը, մտածեք սպասվող օրվա մասին:
Այսքանը, այժմ կարելի է տանից դուրս գալ: Այս խորհուրդներին հետևելու դեպքում ողջ օրվա ընթացքում կլինեք առույգ ու լավ տրամադրությամբ: Բարի առավոտ: Ժպտացեք:







