«Բրիթնի Սփիրսի հետ ամուսնությունը տանջալի էր ինձ համար». Քեյվին Ֆեդերլայն

11:08 • 21.06.16

10 տարի է անցել այն ժամանակվանից, երբ  Բրիտնի Սփիրսի և Քեյվին Ֆեդերլայնի ամուսնությունը դադարեց գոյություն ունենալ, սակայն երգչուհու երկրպագուները մինչ օրս ցավագին են հիշում իրենց կուռքի համար այդ ծանր ժամանակները։ Եթե Բրիտնին մեջ ուժ գտավ շուռ տալու իր կյանքի այդ ծանր էջը, կրկին հաջողությունների հասավ, ապա նրա նախկին ամուսնուն ոչինչ չի մնում, քան հիշել այդ օրերը։



Վերջին հարցազրույցներից մեկում Ֆեդերլայնը խոստովանել է, որ երգչուհու հետ ամուսնությունը տանջալի է եղել իր համար։ Պարողի խոսքով՝ ինքը Սփիրսի հետ հարաբերություններից ինչ-որ արտասովոր բան էր սպասում, սակայն ստացավ միայն պապարացիների ամբոխ, որոնք ամեն օր հետևում էին իրենց։  Չնայած ամուսինների միջև տարաձայնությունները շատ էին, սակայն Բրիթինիի կողմից ապահարզանի դիմումի ներկայացումը Քեյվինի համար անսպասելի է եղել, քանի որ այդ պահին, օգտվելով կնոջ կապերից, փորձում էր առաջ տանել իր կարիերան։



Ֆեդերլայնը չի հերքում, որ Բրիտնիի հետ հարաբերություններում բացասական բաներ շատ են եղել, որոնց մասին ինքը փորձում է մոռանալ։














 «Բրիթնի Սփիրսի հետ ամուսնությունը տանջալի էր ինձ համար». Քեյվին Ֆեդերլայն