55-ամյա ռուս օլիգարխն ամուսնացել է 18-ամյա մոդելի հետ (լուսանկարներ)

15:22 • 21.06.16

55-ամյա Վալենտին Իվանովը, ով Սինգապուրում «Լուկոյլ» ընկերության թոփ-մենեջերն է, ամուսնացել է 18-ամյա Լիզա Ադամենկոյի հետ։ elle.ru-ն  տեղեկացնում  է, որ նրանց սիրավեպը շարունակվում է շուրջ երեք տարի։

 

Ձեզ ենք ներկայացնում կադրեր ռուսաստանի խոշորագույն նավթային կորպորացիաներից մեկի՝ ԼՈւԿՕՅԼ-ի ղեկավարի հարսանիքից:

 

 

Ամիսներ առաջ պարզվել էր, որ թոփ մենեջերը հանդիպում է Կրասնոյարսկից մոդել Ելիզավետա Ադամենկոյի հետ, որը վերջերս է 18 տարեկան դարձել: Իվանովը սկսել է հանդիպել մոդելի հետ, երբ նա ընդամենը 14 տարեկան էր։

 

 

 

Սիրավեպի մասին զույգը նախընտրում էր լռել, սակայն Լիզայի  Instagram-ում պարբերաբար հայտնվում էին լուսանկարներ թանկ խանութներից, ռեստորաններից, հանգստյան գոտիներից։

 

 

Զույգի պսակադրության մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ մոդել և  բլոգեր Էմիլիա Վիշնյովսկայան Ֆրանսիայից լուսանկարներ հրապարակեց իր ընկերների հարսանիքից։

 

55-ամյա ռուս օլիգարխն ամուսնացել է 18-ամյա մոդելի հետ (լուսանկարներ)