Electric Yerevan-ը իսկական հեղափոխություն էր՝ ես արդեն 1 տարի ապրում եմ հեղափոխված Հայաստանում. Հովհաննես Ազոյան

12:00 • 22.06.16

2015 թվականի հունիսի 22-ից հուլիսի 6-ը մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի 15 օրերը հայտնի են որպես Electric Yerevan: Այդ օրերին պայքարող երիտասարդության կողքին էին մի շարք հայտնիներ և մտավորականներ, որոնց շարքում էր նաև դերասան Հովհաննես Ազայոնը, ով Electric Yerevan-ի հուշերով կիսվել է իր ֆեյսբուքյան էջում։

 

 

«Առաջին անգամ եմ այս նկարը post անում։ Անցած տարի, այս օրերը....կարոտել եմ բոլորին, ում հետ կիսել եմ էմոցիաներս այդ փողոցում, այդ օրերին։ Ինձ համար դա իսկական հեղափոխություն էր և ես արդեն մեկ տարի է ապրում եմ հեղափոխված Հայաստանում»,-գրել է Հովհաննեսը։

 

 

 

 

 

Electric Yerevan-ը իսկական հեղափոխություն էր՝ ես արդեն 1 տարի ապրում եմ հեղափոխված Հայաստանում. Հովհաննես Ազոյան