Գլխուղեղի ուռուցքից մահացել է «Միսս Նիկարագուա- 2014»-ը

10:48 • 22.06.16

Գլխուղեղի չարորակ ուռուցքից մահացել է «Միսս Նիկարագուա- 2014» տիտղոսակիր Յումարա Լոպեսը: Այդ տեղեկությունը հաստատել է նրա մայրը, հայտնել է Globovision հեռուստաալիքը:

 

22-ամյա գեղեցկուհին հիվանդության դեմ պայքարել է 1.5 տարի։


Առաջին նախանշանները` գլխապտույտ և տեսողական խնդիրներ, նրա մոտ ի հայտ էին եկել 2014թ. դեկտեմբերին՝ Լոնդոնում «Միսս Աշխարհ» մրցույթից վերադառնալուց հետո: Սակայն նա պայմանագիր է կնքել մոդելային գործակալության հետ և մեկնել է Պանամա:


Մշտական գլխացավերի պատճառով աղջիկը ստիպված է եղել դիմել բժիշկների, որոնք էլ նրա մոտ ուռուցք են հայտնաբերել:

 

Գլխուղեղի ուռուցքից մահացել է «Միսս Նիկարագուա- 2014»-ը