Չինաստանում լույս աշխարհ են եկել պանդայի` այս տարվա առաջին երկվորյակ ձագերը (լուսանկարներ)

11:47 • 22.06.16

Չինաստանի Սիչուան նահանգի խոշոր պանդայաբուծական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկվորյակ ձագեր, որոնք համարվում են 2016թ. աշխարհում ծնված պանդայի առաջին երկվորյակ քոթոթները:



Ինչպես նշում է The Daily Mail-ը, դրանցից մեկը կշռում է 144 գր, իսկ մյուսը` 113 գր:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սովորաբար նորածին պանդաները չեն ունենում այս տեսակին բնորոշ սև ու սպիտակ գունավորում և լինում են բաց վարդագույն` նոսր մազածածկույթով: Ծնվելուց միայն 1 ամիս անց նրանք սկսում են ձեռք բերել պանդաներին հատուկ գունավորումը:

 

Պարբերականը նկատում է, որ վերացման վտանգի տակ գտնվող պանդաների ամեն ձագի լույս աշխարհ գալը մեծ իրադարձություն է, քանի որ այս կենդանիները շատ դժվար են բեղմնավորվում, իսկ ձագերի մեծ մասն էլ ծնվելուց հետո կարճ ժամանակ անց սատկում են:


Welcome to the world! Two female twin panda cubs were born in Chengdu, China, on June 20
Amazing feat: According to the breeding centre, the cubs are the first twins of 2016 in the world
Snugly: One of the panda twins is seen in her incubator hours after she was born in the Chengdu centre
All good: The new additions weigh 144 grams (five ounces) and 113 grams (four ounces) respectively
When panda cub is first born, it is blind and toothless and looks strikingly different from an adult bear
Shy: One of the twins hid under the blanket as the pair were introduced to the public after their birth yesterday

Չինաստանում լույս աշխարհ են եկել պանդայի` այս տարվա առաջին երկվորյակ ձագերը (լուսանկարներ)