Օռլանդոյում երեխային լիճը քարշ տված ալիգատորին բռնել և քնեցրել են
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները հաստատել են, որ հայտնաբերել են Օռլանդո քաղաքի Disney-ում 2-ամյա տղային լիճը քարշ տված ալիգատորին, հաղորդում է Reuters-ը։
Ձկնային պաշարների պահպանության հանձնաժողովը հայտարարել է, որ դադարեցրել է գիշատչի որոնումն այն վայրում, որտեղ ալիգատորը հարձակվել էր երեխայի վրա։
«Հանձնաժողովը վստահ է, որ հարձակման մեղավոր ալիգատորն արդեն հայտնաբերվել է»,- մեջ է բերում գործակալությունը հանձնաժողովի հայտարարությունը։
Նշենք, որ հարձակման տարածքում ոստիկանությունը բռնել էր վեց ալիգատորի։
Հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը People ամսագրին հաղորդել էր, որ երեխայի մահվան պատճառ դարձած ալիգատորին քնեցրել են։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ալիգատորը Օռլանդո քաղաքում լիճն էր քարշ տվել 2-ամյա երեխայի։ Երեխայի հայրը փորձել է փրկել նրան, սակայն չի կարողացել։ Ինչպես հայտարարել է Օրանժ շրջանի շերիֆը՝ երեխան մահացել է ջրում խեղդվելու հետևանքով։







