Ձիու և կատվի ընկերության պատմությունը` ֆոտոշարքով
Թեև Սեփի մականունով կատվի ու Դակոտա ձիու միջև ահռելի հասակային և ցեղային տարբերություն կա, այնուհանդերձ`դա չի խանգարել նրանց մտերիմ ընկերներ դառնալու հարցում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տարօրինակ զույգը գրեթե անբաժան է: Կատուն ու ձին օրվա մեծ մասը միասին են անցկացնում, խաղում, քնքշորեն իրար գգվում: Նրանք նույնիսկ մի վայրում են սնվում ու քնում:
Աղբյուրը մանրամասնում է, որ չորքոտանի ընկերները բնակվում են ԱՄՆ-ի Իլինոիս նահանգի ռանչոներից մեկում: Կենդանիների տերը՝ Դենիս Քինին պատմել է, որ Դակոտան սկսել է Սեփիին խնամել ու նրա մասին հոգ տանել, երբ վերջինս դեռ փոքրիկ ձագ էր:
«Իրականում Դակոտան այնքան մեծ է, որ կարող է մի ակնթարթում ոտքի տակ գցել Սեփիին ու սպանել նրան, սակայն երբ նրանք միասին են ախոռում, Դակոտան այնպիսի զգուշությամբ է շարժվում, որ հանկարծ չվնասի իր փոքրիկ ընկերոջը»,- պատմել է Քինին:












