Հարսնացուներն իրենց հարսանեկան արարողությունները լուսանկարելու համար հրավիրում են 9-ամյա աղջկա (լուսանկարներ)

10:42 • 23.06.16

Ռեգինա Վայլին շոտլանդացի 9-ամյա հարսանեկան լուսանկարիչ է։  3 տարեկանից նա նկարում է իր հոր ՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Քեյվին Վայլիի հետ։  Մանուկ հասակում նա թողել է իր խաղալիք տեսախցիկը և վերցրել հոր պրոֆեսիոնալ սարքը ու սկսել նկարել սովորական հեծանիվներ։  Հետո Ռեգինան սկսել է շատ հարցեր տալ և կամաց-կամաց հասկանալ, թե ինչպես են ստեղծում կատարյալ լուսանկարը։



Այժմ 9-ամյա լուսանկարչին հարսնացուները հրավիրում են հոր հետ լուսանկարելու իրենց հարսանեկան արարողությունները։ Բայց միայն հարսնացուները չէ որ գնահատում են նրա տաղանդը։ Երբ աղջիկը 7 տարեկան էր, նրա լուսանկարը գնել են Think Tank գովազդային արշավի համար։













Հարսնացուներն իրենց հարսանեկան արարողությունները լուսանկարելու համար հրավիրում են 9-ամյա աղջկա (լուսանկարներ)