Նորածին ծառի կենգուրուն հավակնում է համաշխարհային աստղ դառնալ (տեսանյութ, լուսանկարներ)
Ավստրալիայի Փերթ կենդանաբանական այգում ծնված ծառի կենգրուն առաջին անգամ գլուխը դուրս է հանել մոր պարկից և այցելուները կարողացել են նկարահանել նրան, գրում է Daily Mail-ը։
Մինչ մայր-կենգուրուն բրոկոլի էր ուտում փոքրիկ ձագուկը մեկ պոչն է հանում մոր պարկից, մեկ գլուխը։
Վեցամսյա Միան առաջին ծառի կենգուրուն է, որ ծնվել է կենդանաբանական այգում վերջին 36 տարում։ Այս տեսակը վերացման եզրին է և փոքրիկի ծնունդը մեծ ձեռքբերում է կենդանիների պաշտպանների համար։










