ԱՄՆ-ում օդանավը մի համբույրի պատճառով փոխել է թռիչքի ուղղությունը
Ամերիկյան Alaska Airlines ավիաընկերության օդանավերից մեկը ստիպված փոխել է Փորթլենդ-Անքորիջ չվերթի ուղղությունը` ուղևորներից մեկի համբույրի պատճառով:
Ինչպես հայտնում է The Independent-ը, օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել Սիեթլում, երբ 23-ամյա ուղևորը փորձել է համբուրել իր կողքին քնած անծանոթ ուղևորուհուն:
Երբ օդաչուն տեղեկացել է տվյալ միջադեպի մասին, հրահանգել է 23-ամյա երիտասարդին ու նրա կողքին նստած 16-ամյա աղջկան առանձնացնել, ինչից հետո նա Սիեթլի օդանավակայանում վայրէջք կատարելու որոշում է կայացրել:
Աղբյուրը մանրամասնում է, որ վայրէջքից հետո երիտասարդը ձերբակալվել է, մինչդեռ աղջիկը, որին նա փորձել էր համբուրել, մնացել է ինքնաթիռում ու շարունակել ճանապարհը դեպի Անքորիջ:







