Բելուչին պապարացիների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)

16:38 • 25.06.16

Երկար երեկոյան զգեստներ՝ խոր դեկոլտեներով, բարձրակրունկ կոշիկներ, սև մազերի ճոխ սանրվածք, չափավոր դիմահարդարում ու թեթև, խելքահան անող ժպիտ, որ ոչ այնքան սեքսուալ է, որքան ինտելեկտուալ. սա է 21-րդ դարի ամենադասական սեքսուալության կրողի՝ Մոնիկա Բելուչիի ոճը: Նա այն կանանցից է, ում գեղեցկության դեմ ժամանակն անզոր է:

 

 

«Երկրորդ Սոֆի Լորեն»-ը։ 51-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին ճերմակ զգեստով Վենետիկում զբոսնելիս՝ հայտնվել է պապարացիների ուշադրության կնետրոնում:

 

 

 «Գեղեցկությունը ոգեշնչում է պոետներին, բայց այն նաև ագրեսիա է սերմանում: Երբ գեղեցիկ կինը մտնում է մարդաշատ մի վայր, տղամարդկանց մեծամասնությունը կիրք է զգում, կանանց մեծամասնությունը չարանում է»,- հարցազրույցներից մեկում  ասել է Բելուչին։

 

 

Բելուչին պապարացիների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)