Հայր ու դուստր գրավել են համացանցը իրենց արտասովոր բնական սանրվածքով (լուսանկարներ)

12:42 • 25.06.16

Բենի Հարլեմը երգիչ է, երգահան, մոդել և որ ամենակարևորն է՝ հիանալի հայրիկ է։ Բենին և նրա 6-ամյա դուստր Ջեքսին գնալով ավելի ու ավելի հայտնի են դառնում շնորհիվ իրենց արտասովոր և չափազանց գեղեցիկ մազերի։ Այս զարմանալի հայրը ցույց է տալիս դստերը, թե ինչպես հպարտանալ այն առանձնահատկությամբ, որը դու ունես։

Բենին նշում է, որ իր՝ որպես ծնողի պարտականությունն է պաշտպանել և մեծացնել սեփական երեխային։ Ցույցաբերելով այսքան մեծ ուշադրություն իր գեղեցկուհի դստերը հոգատար հայրիկը հույս ունի, որ նա ինքնավստահ և ուժեղ մարդ կմեծանա։  

Հոր և դստեր գեղեցիկ դուետը միակ բանը չէ, որ նրանք ցուցադրում են իրենց լուսանկարներում։ Նրանք նաև ցուցադրում են իրենց զարմանալի ու գեղեցիկ սանրվածքը։ 















Հայր ու դուստր գրավել են համացանցը իրենց արտասովոր բնական սանրվածքով (լուսանկարներ)