«Ինֆերնո» ֆիլմի թրեյլերը նոր մանրամասներ է «բացահայտում» (տեսանյութ)
Հրապարակվել է ռեժիսոր Ռոն Հովարդի «Ինֆերնո» ֆիլմի նոր թրեյլերը, որը նոր մանրամասներ է «բացահայտում» ֆիլմի մասին։
Պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը` Դեն Բրաունի վեպերի և դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի հերոսը, կրկին հայտնվում է իրադարձությունների կենտրոնում, այս անգամ՝ Ֆլորենցիայում, գրում է buro247.ru-ն:
Արդեն 3-րդ անգամ Լենգդոնի դերը կկատարի Թոմ Հենքսը: Նրան կընկերակցեն Ֆելիսիթի Ջոնսը, Բեն Ֆոսթերը և Օմար Սին, որոնց հերոսները նույնպես կներքաշվեն գաղտնի պատմության մեջ:
Պրոֆեսոր Լենգդոնը և նրա ընկերները գաղտնազերծում են հաղորդագրությունը, որը հայտնաբերվել է Դանթեի «Աստվածային կատակերգությունում» և, ինչպես միշտ, շտապում են փրկել ամբողջ աշխարհը: Նրանցից բացի, ոչ ոք չի պատրաստվում դա անել:
Համաշխարհային վարձույթում ֆիլմը կլինի հոկտեմբերի 12-ին:







