Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 40 տարեկան. ընկերների հուզիչ հիշողությունները

15:37 • 27.06.16

Ուղիղ տասը տարի առաջ Սևան-Մարտունի   ավտովթարից զոհվեց Վարդուհի Վարդանյանը:

 

 

Tert.am Youth-ը խոսեց Վարդուհու մտերիմ  ընկերուհի՝ Ալլա Լևոնյանի հետ: Ալլայի հիշողություններից մեկը՝ ստորև:

 

«Մեր բոլորի սրտերում Վարդուհին վառ է: Մինչ հիմա էլ չենք պատկերացնում, որ նա ֆիզիկապես չկա: Նա միշտ մեզ հետ է: Նրան միշտ  հիշում ենք ուրախ պահերով, որովհետև նա շատ լուսավոր մարդ էր: Շնորհավորում եմ մեր Թութուշին»,-ասաց Ալլա Լևոնյանը:

 

 

«Մի անգամ, Երգի պետականում իմ ու Վարդուհու մենահամերգն էր: Համերգն Արթուր Գրիգորիչն էր անցկացնում: Թութուշը բոլորի մոտ ասաց, որ ինչ ուզում է անել ես իրենից առաջ եմ ընկնում: Գրիգորիչն էլ հարցրեց, թե ի՞նչ է ուզել անել, որ առաջ եմ ընկել: Թութուշն ասաց, որ հենց  ինքն ուզել է ծնվի՝ մի տարի  ու  մի օր շուտ ծնվել եմ ես: Հոյ Նարն է ուզել գրի, բայց արթնացել ու  տեսել է, որ ես եմ գրել: Հումորի ծով էր մեր Թութուշը»:

 

 

Երգիչ Անդրեն էլ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Երանի 10 տարի առաջ այս օրը...
Մնացին վառ հիշողություններ...
Ծնունդդ շնորհավոր, իմ Վարդուհի...
Իմ թանկ ու հարազատ ընկեր...»

 

 

Հաղորդավարուհի Անիտա Հախվերդյանն էլ տեղադրել է ստորև լուսանկարը և մակագրել. «Թութիկ, ծնունդդ շնորհավո՜ր: Հեռվից-հեռու հետդ խոսում եմ, կռվում ու կարոտում»:

 

 

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը Ֆեյսբուքյան իր Էջում տեղադրել է Վարդուհի Վարդանյանի «Սիրել հանուն սիրո» երգի քավըր տարբերակը իր կատարմամբ և արել հետևյալ մեկնաբանությունը.

 

«Ուզում եմ քո երգով քեզ շնորհավորել...ասել, որ Դու միշտ մեզ հետ ես պահապան հրեշտակի պես...մենք երբեք չենք բաժանվել...պարզապես չենք հանդիպել արդեն 10-ը տարի..ծնունդդ շնորհավոր, Թութուշ ջան...» 

 

 

Հիշեցնենք, որ Վարդուհին 2006 թվականին հետմահու արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: Այդ նույն տարվանից սահմանվել է երգչուհու անվան հատուկ մրցանակ:

 

 

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 40 տարեկան. ընկերների հուզիչ հիշողությունները