Վայրի ազատություն. ուշագրավ ֆոտոշարք` վայրի բնության մեջ ապրող ձիերի մասնակցությամբ (լուսանկարներ)

12:58 • 28.06.16

Կարծրատիպերով, արգելքներով ու կանոններով կաղապարված այս աշխարհում լուսանկարչուհի Կարինա  Մայվալդն անվերջ փնտրել է մի անկյուն, որտեղ ինքը կկարողանար ազատ լինել, կախում չէր ունենա հասարակության կարծիքից ու լիակատար ներդաշնակության մեջ կլիներ բնության ու ինքն իր հետ:

 

«Թեև ես չգտա այդպիսի մի վայր, սակայն գտա նրանց, ովքեր ապրում են իմ երազած կյանքով` վայրի ազատության մեջ»,-նշել է լուսանկարչուհին` մանրամասնելով, որ խոսքը վայրի բնության մեջ ապրող ձիերի մասին է:

 

Կնոջ խոսքով՝ վայրի ձիերին լուսանկարելիս ինքը խաղաղվում է հոգով, սիրտը լցվում է սիրով ու անսահման ուժով:

 

«Սրանք պարզապես հաջողված կադրեր չեն: Այս լուսանկարներն իմ սեփական հաղթանակների ու պարտությունների, կյանքի ամենամութ ու ամենապայծառ պահերի մասին են: Շփվելով ձիերի հետ` ես ինձ անսահման ազատ եմ զգում»,-նշել է Մայվալդը:

 

 

Վայրի ազատություն. ուշագրավ ֆոտոշարք` վայրի բնության մեջ ապրող ձիերի մասնակցությամբ (լուսանկարներ)