8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհին  գրավում է նորաձևության աշխարհը (լուսանկարներ)

12:22 • 29.06.16

Լսնամաշկ մարդիկ իրենց արտասովոր արտաքինի պատճառով միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում, իսկ եթե նրանք նաև աֆրոամերիկացի են, ապա նրանց հանդեպ հետաքրքրությունը կրկնապատկվում է:



AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»:

Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, ովքեր փոքրիկ Ավային հրավիրել են մի շարք հեղինակավոր ամսագրերի համար նկարահանումների:

Աղբյուրը հավելում է, որ բժիշկների կանխատեսումների համաձայն` Ավան արդեն պետք է կորցրած լիներ տեսողությունը, սակայն ծնողների գործադրած ջանքերի շնորհիվ Ավան կարդում է, զբաղվում է բալետով, կարողանում է իր վրա հրավիրել հայտնի լուսանկարիչների ուշադրությունը. մի խոսքով` աղջիկն ապրում է  լիարժեք կյանքով:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք նորաձևության ամսագրերի համար արված` լսնամաշկ մոդելի մասնակցությամբ մի քանի լուսանկար.








8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհին  գրավում է նորաձևության աշխարհը (լուսանկարներ)