Էլվիս Փրեսլիի միակ դուստրը ամուսնալուծվում է չորրորդ անգամ (լուսանկարներ)

11:12 • 29.06.16

Երգչուհի և «ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլիի միակ դուստրը ամուսնալուծվում է չորրորդ անգամ։ Լիզա Մարիա Փրեսլին կիթառահար Մայքլ Լոքվուդից ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Նրանք արդեն ամուսնացած են 10 տարի, հաղորդել է The Associated Press գործակալությունը։


Նրա տվյալներով՝ փաստաթղթերը փոխանցվել են Լոս-Անջելեսի Բարձրագույն դատարան։ 48-ամյա Փրեսլին բացատրել է իր որոշումը «անհաղթահարելի տարաձայնություններով»:

Զույգը ամուսնացել է 2006թ-ի հունվարին։ Նրանք երկվորյակ աղջիկներ ունեն, որոնք հիմա 7 տարեկան են։ Համաձայն փաստաթղթերի՝ Փրեսլին ամուսնուց բաժանվել է հունիսի 13-ին։

Էլվիս Փրեսլիի միակ դուստրը ամուսնացած է եղել չորս անգամ։ Նրա առաջին ամուսինը Դենի Կիոն էր, մնացած երկուսը՝ Մայքլ Ջեքսոնը և Նիկոլաս Քեյջն են եղել։ Նրանց հետ Լիզան ապրել է համապատասխանաբար՝ 6 տարի, 20 և 3 ամիս։ Չորրորդ ամուսնությունը ամենաերկարատևն է եղել։  





Էլվիս Փրեսլիի միակ դուստրը ամուսնալուծվում է չորրորդ անգամ (լուսանկարներ)