Սխալ կարծրատիպեր սեքսում. ի՞նչը մինչև հիմա այն չեք արել

15:59 • 30.06.16

Միշտ կարելի է սովորել արհեստավարժ լինել սեքսում, ոչ միայն կարելի է, այլ նաև պարտադիր է: newmag-ը ներկայացնում է կին-տղամարդ հարաբերություններում տարածված կարծրատիպեր, որոնք իրականում առասպել են:

 

Միֆ 1. Սերը հավերժ է

 

Զույգերի մոտ միջինում մեկ ու կես տարում հուզումների ալիքն անցնում է: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու  ուղեղի քննադատության համար պատասխանատու մասը սիրահարված ժամանակ ճնշման է ենթարկվում ու լավ չի գործում: Բայց ինչպես հասկանում եք, դա երկար տևել չի կարող: Համենայն դեպս, ձգվում է այնքան, որ սիրահարները երեխա են ունենում:Եվ այսպես, մարդու հիմնական առաքելությունը կատարված է, իսկ բնությունը անխղճորեն նրանից տանում է էնդորֆինի ցանկալի հորմոնը: Հիշե՛ք` ինչ էր կատարվում հարաբերությունների սկիզբում, իսկ հիմա՞: Այս հարցին շատերն ունեն նույն պատասխանը`«Այո, այն ժամանակ ուրիշ էր»:

 

Միֆ 2. Ֆրանսիական համբույրը երկար պիտի տևի

 

Իրական ֆրանսիական համբույը կարճ է տևում` 2-3 վայրկյան: Հայտնի է` եթե լեզուն խորը մտցնեք ու երկար պահեք զուգընկերոջ բերանում, թքի արտադրությունը կմեծանա: Իսկ համբյուրի պահին, դրանից վատ բան չկա: Բայց դա քչերն են խոստովանում: Չէ՞ որ ֆիլմերում այդպես են անում:

 

Միֆ 3. Լավ սիրեկան կամ լավ սիրուհի ծնվում են

 

Սկզբում սեքսում բոլորը 0 են: Այո, մեկն ավելի զգացմունքային է, մյուսը` պակաս, բայց տեխնիկապես բոլորը 0 են:  Երբեք ուշ չէ սովորել լավ սեքս անել, կարևոր չէ դուք 25 տարեկան եք, թե 50, ուղղակի աշխատեք այն սովորել ոչ միայն թեորիապես: Թեորիկ գիտելիքներով անկողին մտած կինն ու տղամարդը ոչինչ չեն վաստակում, բացի գլխացավից:

 

Նյութն ամբողջությամբ՝ newmag-ում։

Սխալ կարծրատիպեր սեքսում. ի՞նչը մինչև հիմա այն չեք արել