9 սովորույթ, որ կօգնեն արագացնել նյութափոխանակությունը (լուսանկարներ)

11:19 • 01.07.16

 

Ավելորդ կիլոգրամներից ազատվել կամ առողջությունը վերականգնել ցանկացողներն առաջին հերթին պետք է մտածեն օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորելու մասին, քանի որ հենց դրանով է պայմանավորված բջիջներին օգտակար նյութերի ու էներգիայի մատակարարումը:

Խանգարված կամ դանդաղացած նյութափոխանակությունը, որպես կանոն, հանգեցնում է քաշի ավելացմանը: Այս մասին գրում է AdMe.ru-ն և օգտակար խորհուրդներ ներկայացնում, որոնք նպաստում են նյութափոխանակության արագ կարգավորմանը:

1.     Սննդի ընդունման հտակ ժամանակահատված սահմանեք: Եթե օրգանիզմը կանոնավոր է սնունս ընդունում, ապա սպառում է էներգիան, իսկ եթե սննդի ընդունումը կանոնավոր չէ, ապա օրգանիզմն սկսում է էներգիա կուտակել, ինչն էլ բերում է ճարպակալման:


 

2.     Ավելի շատ հեղուկ օգտագործեք: Հեղուկի բավարար քանակը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը:

 

3.     Ֆիզիկապես ակտիվ եղեք: Ցանկացած ֆիզիկական ակտիվություն, լինի դա վազք, քայլք, պար կամ մարզումներ, նպաստում է ճարպերի այրմանն ու արագ նյութափոխանակությանը:

 

4.     Սովորեք վաղ արթնանալ: Անգամ արևի լույսը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի նյութափոխանակության վրա:


5.     Մի բացառեք ածխաջրերի օգտագործումը: Պետք չէ օրգանիզմին զրկել ածխաջրերից:

 

6.      Վերացրեք չիփսերը, համբուրգերները և հիմնական ուտելիքների միւև օգտագործվող քաղցրեղենը: Սնունդը ամբոսջովին մարսելու համար օրգանիզմին 3 ժամ է պետք: Այդ ընթացքում հավելյալ սնունդ ընդունելու դեպքում օրգանիզմը չի հասցնում ծախսել կուտակված էներգիան:

 

 7.     Օրգանական ուտելիքներ օգտագործեք:

 


8.     Հոգ տարեք օրգանիզմում երկաթի քանակության մասին:


 

9.     Խուսափեք մշտական սթրեսից:


 

 

 

9 սովորույթ, որ կօգնեն արագացնել նյութափոխանակությունը (լուսանկարներ)