Շարլիզ Թերոնը՝ «Ֆորսաժ-8»-ի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)

10:44 • 04.07.16

Հոլիվուդյան աստղ Շարլիզ Թերոնը համալրել է հանրահայտ «Ֆորսաժ» կինոպատման նոր ֆիլմի դերասանական կազմն ու արդեն հասցրել է հայտնվել նկարահանման հրապարակում:


«Շարլիզ Թերոնն ուղղակի ստեղծված է չարագործ Սայֆերի դերի համար: Նրա մասնակցությամբ «Ֆորսաժն» անհամեմատ ավելի դիտարժան  կլինի»,- Tatler-ը մեջբերում է դերասաններից մեկի` Թայրիզ Գիբսոնի խոսքերը:



Ինքը` 40-ամյա Թերոնը, ևս շատ ուրախ է այս ֆիլմին մասնակցության համար:

«Այնքան եմ սիրում բոլոր այս անհավանական դերասաններին: Շնորհակալ եմ նրանց նման ջերմ ընդունելության համար»,- Instagram-ի իր էջում գրել է Թերոնը:



Աղբյուրը մանրամասնում է, որ «Ֆորսաժ- 8»-ի պրեմիերան կկայանա եկող տարվա ապրիլին: Թեև դրա սյուժեն խիստ գաղտնի է պահվում, այնուհանդերձ` դերասանական կազմի գլխավոր խաղացողները հայտնի են` Ջեյսոն Սթեթհեմ, Վին Դիզել, Միշել Ռոդրիգես, Դուեյն Ջոնսոն, Սքոթ Իսթվուդ, Շարլիզ Թերոն, Թայրիզ Գիբսոն:

 

 




 

Շարլիզ Թերոնը՝ «Ֆորսաժ-8»-ի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)