«Անտիպապարացի» շարֆը թույլ չի տալիս «կպչուն» լրագրողներին լուսանկարել աստղերին (լուսանկարներ)

18:02 • 05.07.16

Աստղային կյանքն ունի բազմաթիվ առավելություններ, սակայն «կպչուն» ու ամենուր հայտնիներին հետապնդող պապարացիներն ունակ են փչացնել ամեն ինչ:

 

Նրանք ամենուր հետապնդում են աստղերին ու լուսանկարում նրանց ամեն քայլը, ինչից հետո լուսանկարները հայտնվում են համացանցում:

 

Ինչպես հայտնում է boredpanda.com-ը, հատուկ այս դեպքերի համար հնարամիտ Սաիֆ Սիդիքուին ստեղծել է ինքնատիպ շարֆ, որը կոչվում է Ishu ու ամբողջովին սևացնում է պապարացիների ֆիքսած կադրերը: Թե ինչպես՝ չի նշվում։

 

Շարֆի ամենաէժան տարբերակն արժե 268 դոլար: Այն կրում են բազմաթիվ հայտնիներ` այդ թվում նաև Փերիս Հիլթոնը:

 

 

«Անտիպապարացի» շարֆը թույլ չի տալիս «կպչուն» լրագրողներին լուսանկարել աստղերին (լուսանկարներ)